ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Խաչատրյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Խաչատրյանին 2026 թվականի հունվարի 22-ից ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Դավիթ Խաչատրյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հայտնել էր, որ դադարեցնում է լիազորությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։