Երբեք պետությունն այսչափ ուշադրություն չի տրամադրել հուշարձանների պահպանության ոլորտին. անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին:
«2018 թվականին մենք հուշարձանների պահպանությանը բյուջեից ընդամենը ունեցել ենք հատկացում 127 մլն-ի չափով, 2025-ին մենք արդեն խոսում ենք 1.4 մլրդ դրամի մասին: Անգամներով այս աճը, բնականաբար, ներառում է իր մեջ նաև եկեղեցիները և վանքերը: Միայն եկեղեցիների և վանքերի վերականգնմանը, ամրակայմանը, համապատասխան պեղումներին և նախագծային աշխատանքներին պետությունը հատկացրել է ավելի քան 1.69 մլրդ դրամ»,- ասել է նախարարը: