Չեմ կարող ասել՝ արդյոք ոսկու գինը, որ այդքան է, վաղը ինչպիսին կլինի, վաղը ինչպիսի տատանողականություն կունենա, որովհետև վերջին 1-2 ամսվա ընթացքում այն բավականին բարձրացավ, հետո նորից իջավ: Սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ոսկու գները հերթական ռեկորդն են սահմանում՝ հասնելով մինչև 4800 դոլարի, մինչդեռ տարիներ առաջ այն ընդամենը 2000 դոլար էր:
«Իմ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ քանի որ աշխարհում ոսկու հիմնական գնորդները Կենտրոնական բանկերն են, այսինքն՝ սպառողական պահանջարկի մղվող աճ չէ, ապա եթե այլ բան չփոխվի այս վարքագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն»,- ասաց նա: