• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:32
2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում ԱԶԿ-ի թեկնածուն կլինի Ռեջեփ Էրդողանը. «Հարևաններ» 2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում... 22:23
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 1.5 միլիոն մարդ խաբեց իրեն. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
18:1320 Հնվ, 2026

Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով:

Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները: Մասնավորապես, 2025-ին թվայնացվել են մանկապարտեզից դպրոց անցման և լավարկվել դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացները, որոնց շնորհիվ տեսանելի է դառնալու անձի կրթական ճանապարհի հետագծելիությունը։

«Ես եմ» ազգային նույնականացման համակարգն ինտեգրվել է դպրոց ընդունելության էլեկտրոնային համակարգին, հանվել է մինչև 6 փաստաթղթի ներկայացման պահանջը՝ խնայելով ծնողի կողմից դրա համար ծախսվող մինչև մեկ շաբաթ ժամանակը, որդեգրվել է «մեկ տվյալը մեկ անգամ» սկզբունքը, որի արդյունքում հանվել է մանկապարտեզ հաճախած երեխայի տվյալների մուտքագրման պահանջը, 2 և ավելի երեխաների հայտագրելիս միայն 1 երեխայի տվյալներն են մուտքագրվելու: 2026 թ. կթվայնացվի նաև ավագ դպրոցի ընդունելությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է անձի կրթական ճանապարհի հետագծելիության ապահովումը։ «Առաջին վայրկյանից այդ հետագծելիությունը պետք է տեղի ունենա: Եթե հետագծելիությունը սկսում է վեց ամսից հետո, դա հետագծելիություն չէ, որովհետև այդ վեց ամսում կարող է տվյալը գեներացվի ինչ-որ մի այլ տեղ։ Այդ գործընթացը պետք է կապել ֆինանսավորման, առողջության ապահովագրության հետ: Այսինքն՝ դա է համակարգը, որ կբացառի, որ որևէ երեխա մեր տեսադաշտից դուրս մնա, որովհետև եթե ինքն առողջության ապահովագրության շահառու է, պետք է որևէ տեղ երևա, որևէ տեղ՝ գնում է մանկապարտեզ, չի գնում մանկապարտեզ, դպրոց գնում է, չի գնում, կամ եթե դպրոց է գնում առողջության ապահովագրության համակարգում չկա: Համակարգը մեզ պետք է ասի, որ այստեղ այսքան երեխայի տվյալի անհամապատասխանություն կա, որպեսզի մենք կարողանանք իրադրությունը երկարաժամկետ հատվածում կառավարել»,– ասել է վարչապետը։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում ևս նոր թափ են ստացել թվայնացման գործընթացները: Մեկնարկել են ոլորտի 4 էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքները: Մասնավորապես, լավարկվել և ընդլայնվել է Թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որի արդյունքում համակարգին միացել են ևս 18 թանգարանների մասնաճյուղեր՝ համակարգին միացած թանգարանների և մասնաճյուղերի թիվը հասցնելով 44-ի: 2026 թ. համակարգին միացած թանգարաններում կտեղադրվեն 20 սարքավորումներ և 10 գերզգայուն QR կարդացող սարքեր:

Գործարկվել է թատերահամերգային կազմակերպությունների տոմսերի վաճառքի միասնական հարթակը մասնավորի հետ համագործակցությամբ. այն փորձնական ձևաչափով գործում է 2 կազմակերպությունում: Ակնկալվում է, որ միասնական հարթակն էապես կկրճատի ոլորտում հնարավոր ստվերը, կբարձրացնի ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, թույլ կտա վարել ճշգրիտ վիճակագրություն և մշակել տվյալների վրա հիմնված քաղաքականություն։

Ժաննա Անդրեասյանը զեկուցել է, որ Հանրակրթության նոր չափորոշիչը 2025 թ. սեպտեմբերից ներդրվել է ՀՀ բոլոր դպրոցների 1-11-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմանը համընթաց ստեղծվել են նոր դասագրքեր, մշակվել է ուսումնական նոր բովանդակություն: 2023-2025 թթ. ընդհանուր առմամբ ստեղծվել է 158 անուն /227 օրինակ/ դասագիրք, ինչը լուրջ նախադրյալ է որակյալ դասագրքաստեղծ միջավայր ձևավորելու համար: Մրցակցային ընթացակարգերի արդյունքում մեկ դասագրքի արժեքը միջինում նվազել է 23-26%-ով: Ընդ որում, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում նաև ամրագրվել է 5-12-րդ դասարաններում սովորողների ծնողների համար դասագրքերի վարձավճարների դիմաց տարեկան 3000 դրամ սոցիալական կրեդիտի ճանաչում և հետվերադարձ, որի շահառու են ավելի քան 300 հազար երեխաներ:

2025-ին շարունակվել է հանրակրթության ֆինանսավորման էական աճը՝ հիմքում ունենալով հանրակրթության նոր չափորոշչի իրականացումը և ստեղծելով ամուր նախադրյալներ որակյալ կրթության ապահովման համար. այսպես, միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է շուրջ 128,8 միլիարդ դրամ, ինչը 2018 թ. նկատմամբ ավել է շուրջ 56.9%-ով:

2025-ի տարեվերջի դրությամբ հանրապետության դպրոցների շուրջ 70 տոկոսը կամ շուրջ 800 դպրոցներ ապահովված են ժամանակակից բնագիտական («Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաներ) և ինժեներական («Ինֆորմատիկա» առարկա) լաբորատորիաներով: 2026-ին լաբորատորիաներով հագեցման ծրագիրը կամփոփվի բոլոր դպրոցներում:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» մեծածավալ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և ավելի քան 490 նախադպրոցական հաստատությունում: 2025-ի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 100 դպրոցներում և շուրջ 280 մանկապարտեզներում ու նախակրթարաններում:

Վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով դպրոցների կառուցման և վերանորոգման ծրագրի կարևորությունը, անհրաժեշտ է համարել նոր ենթակառուցվածքների լիարժեք կիրառումը, այդ թվում՝ համայնքի բնակիչների կողմից։ «Խնդիրը հետևյալն է` մենք ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել։ Եթե դպրոցի տնօրենը, կոլեկտիվը, աշակերտները, ծնողներն այնքան ակտիվ են, որ իրենք անընդհատ դպրոցը ակտիվ են պահում՝ շատ ավելի լավ: Բայց մյուս կողմից, եթե այդպես չէ, պետք է այդ տարածքներն օգտագործվեն՝ առաջին հերթին կրթական նպատակներով, և եթե կրթական նպատակները լուծված են, ապա օգտագործվեն համայնքային կյանքի, հանրային կյանքի կազմակերպման նպատակներով: Պետք է դպրոցի դռները բաց լինեն, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել, մարդիկ հավաքվեն, քննարկեն, խոսեն ամենատարբեր հարցեր՝ մասնագիտական, համայնքային և այլն»,– ասել է վարչապետը։

2025 թ. դրությամբ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել և այժմ ատեստավորված է 9.602 անձ կամ ամեն 3-րդ ուսուցիչը կամ ուսուցիչների շուրջ 31 տոկոսը: Ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերի արդյունքում բարձրացել է բազմաթիվ ուսուցիչների վարձատրությունը՝ ներկայում 300.000 – 400.000 դրամ աշխատավարձ ստանում է 2952 ուսուցիչ, 400.000 - 500.000 դրամ է ստանում 1362 ուսուցիչ, 500.000 - 600.000 դրամ է ստանում 220 ուսուցիչ, 600.000 - 700.000 դրամ է ստանում 70 ուսուցիչ, և 700.000 դրամ և ավելի աշխատավարձ է ստանում 13 ուսուցիչ:

Նախադպրոցական կրթության ոլորտում վերջին տարիներին բարելավվել է ընդգրկվածության ցուցանիշը: 2025 թ. նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թ. 64.3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17%-ով:

ՀՀ կառավարության ձեռնարկած հետևողական քայլերի արդյունքում էապես բարձրանում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գրավչությունը: 2025 թ. դրությամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47 հազար ուսանող՝ 2021-ի նկատմամբ ուսանողների թիվն աճել է ավելի քան 28%-ով, իսկ ընդունելության ցուցանիշը բարելավվել է մոտ 29%-ով: Աճը հատկապես զգալի է շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության գերակա մասնագիտությունների ուղղությամբ, որոնց մասով 2023 թվականից գործում է ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակի ծրագիրը:

Նախորդ տարի մեկնարկել են Ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները, որի առաջին փուլով մաքրվել է 2.7 հա տարածք` ազատելով տարածքը շուրջ 10000 խմ աղբից, աշխատանքի հաջորդ փուլերը կշարունակվեն արդեն 2026 թ.: Ակադեմիական քաղաքի տարածքում մեկնարկել են նաև հնագույն բնակատեղիի և դամբարանադաշտերի պեղումները, որոնց առաջին արդյունքները վկայում են, որ Ակադեմիական քաղաքում կարող է ձևավորվել նաև պատմամշակութային ժառանգության եզակի միջավայր: Միաժամանակ, ներգրավված հեղինակավոր միջազգային գործընկերների, ինչպես նաև մասնագիտացված տեղական գործընկերոջ ներգրավմամբ ամբողջականացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի փաթեթը՝ ՀՀ օրենսդրության համաձայն, որը ներկայացվել է հետագա հաստատման:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թ. մշակույթի ոլորտում շեշտադրվել են մշակույթի տնտեսականացման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը, այդ թվում՝ միտված մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճին, մշակութային արտադրանքի և մասնավորի հետ համագործակցության նոր ձևերին, ինչպես նաև՝ ոլորտի թվայնացումը, միջազգայնացումը և մշակութային կյանքի ապակենտրոնացումը։

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ շարունակվել է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացը, որը հնարավորություն է տվել ավելի ինտենսիվ մշակութային գործունեություն ծավալել. մասնավորապես՝ Օպերային թատրոնում կրկնակի ավելացել է ցուցադրվող ներկայացումների քանակը (2023 թվականի 130-ի փոխարեն՝ դառնալով 260 ներկայացում), կրկնապատկվել է նաև հանդիսատեսի քանակը՝ 90.000-ից հասնելով 180.000 հանդիսատեսի՝ ապահովելով մինչև 20% տարեկան եկամուտների աճ և 37% վարձատրության բարձրացում։ Տիկնիկային թատրոնում ներկայացումների քանակն ավելացել է 334-ով (497-ի փոխարեն հասնելով 831-ի), զգալիորեն ավելացել է նաև հանդիսատեսի քանակը՝ 73.000-ից հասնելով 119.600-ի, ապահովելով մինչև 35% տարեկան եկամուտների աճ և մինչև 50% աշխատավարձերի բարձրացում։ Կամերային թատրոնում ներկայացումների քանակն ավելացել է 78-ով (165-ի փոխարեն հասնելով 243-ի), զգալիորեն ավելացել է նաև հանդիսատեսի քանակը՝ 19.342-ից հասնելով 29.390-ի, ապահովելով մինչև 22% տարեկան եկամուտների աճ (15% փոխարեն) և մինչև 50% աշխատավարձերի բարձրացում։

Ֆինանսավորման նոր մոդելի հեռանկարով սեփական եկամուտների աճ են գրանցել գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունները, այդ թվում՝ մարզային թատրոնները՝ մինչև 30%-ով։ 2026 թվականից նոր մոդելին կմիանա ևս 1 թատերահամերգային կազմակերպություն։

Ընդհանուր առմամբ, թատրոնների սեփական եկամուտները 2025 թվականին 2022 թվականի նկատմամբ աճել են 1.75 մլրդ դրամով կամ 1,5 անգամ, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 1.15 մլրդ դրամից դարձել է 2.9 մլրդ դրամ՝ 25%-ից աճելով 38%-ի:

Համերգային կազմակերպությունների սեփական եկամուտները 2025–ին 2022–ի նկատմամբ աճել են 745 մլն դրամով կամ 1,5 անգամ, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 486 մլն ՀՀ դրամից դարձել է 1.23 մլրդ ՀՀ դրամ՝ 12%-ից աճելով 24.5%-ի: Թանգարանների սեփական եկամուտները 2025–ին 2022 թվականի նկատմամբ աճել են 859 մլն դրամով կամ 112%-ով, ինչի արդյունքում սեփական եկամուտների մասնաբաժինը ֆինանսավորման ընդհանուր ծավալում 770 մլն դրամից դարձել է 1.63 մլրդ դրամ՝ 26%-ից աճելով 37.9%-ի:

Վարչապետը կարևորել է մշակութային հաստատությունների տնտեսականացման գործընթացը՝ ավելացնելով, որ այսօրվա գործիքներն այդ հնարավորությունը տալիս են՝ ներգրավելու հնարավորինս շատ այցելուների։ «Պետք է կենտրոնանանք մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունն ուժեղացնելու վրա։ Հիմա, օրինակ, որ երբ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք՝ դուք ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված, ո՞րն է ձեր աշխատանքի էությունը, ի՞նչ կպատասխանի, հետաքրքիր է: Իսկ իր ճիշտ պատասխանն այն է, որ ինքը նկար է «վաճառում», այնպես չի վաճառում, որ մարդը վերցնի, տանի իր տուն, վաճառում է այդ նկարը, որ մարդը գա տեսնի, և դրա համար վճարի: Թանգարանները, օրինակ, այս ընկալումը չունեն, իրենց որ հարցնես՝ կասեն ամեն ինչ, բացի դրանից։ Այսինքն՝ մեր բոլոր հաստատությունների և՛ ղեկավարները, և՛ աշխատողները պիտի իմանան, որ իրենք վաճառքով են զբաղվում, իրենք զբաղված են նկարի, ցուցանմուշի, գեղագիտության վաճառքով, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,– նշել է երկրի ղեկավարը։

ԿԳՄՍ նախարարի զեկուցմամբ՝ 2025–ին ստեղծվել են նախադրյալներ նաև սպորտի տնտեսականացման ուղղությամբ, որոնք կշարունակվեն 2026 թ.: Իրականացվել են Եղեգնաձոր, Մարտունի և Արարատ քաղաքներում պետություն-մասնավոր գործընկերությամբ արդիական մարզագույքով և այլ պայմաններով հագեցած, միջազգային չափանիշներին համապատասխանող տիպային մարզահամալիրների նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ տիպային մարզահամալիրները կկառուցվեն պետության միջոցներով՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից՝ հանձնելով մասնավորին հետագա հավատարմագրային կառավարման՝ հստակ չափորոշիչներով։

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ընդլայնվել է 2024 թվականից մեկնարկած՝ մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների պետական ֆինանսավորման ծրագիրը, որի շահառուների թիվը 2025 թ. կազմել է 198՝ մեկնարկային տարվա 22 շահառուի փոխարեն՝ հասանելի դառնալով Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Տավուշում և Լոռիում: Միաժամանակ, 2025 թ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում իրականացվել են փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձրել մասնավորի ենթակառուցվածքներում նաև այլ մարզաձևերով զբաղվելը խթանելը։ Մարզաձևերի ընդլայնումը կիրականացվի 2026-ին։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական խնդիրը պետք է լինի այն, որ սպորտով զբաղվող երեխաների թիվը գրեթե նույնական լինի դպրոց հաճախող երեխաների թվի հետ։ «Օրինակ՝ ի՞նչն է պատճառը, որ երեխան չպիտի գնա կամ ֆուտբոլի, կամ բասկետբոլի, կամ թենիսի: Եկեք նայենք արտադպրոցական կրթությունը՝ մենք ռազմավարական խնդիր պետք է դնենք, որ բոլոր երեխաներն ընդգրկված լինեն արտադպրոցական կրթության որևէ խմբակում։ Թող մեկը գրականության խմբակի գնա, ընդհանրապես՝ մեր երեխաների քանի տոկոսը գիտի որևէ երաժշտական գործիքի վրա նվագել։ Եկեք մեր ռազմավարության մեջ արձանագրենք, խնդիր դնենք, թե ինչու պետք է դպրոցականը որևէ ձևով ներգրավված լինի»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ներգրավվածությունը կարող է տեղի ունենալ հենց դպրոցում, որտեղ ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երաժշտական դպրոցների հասանելիության ապահովումը։ «Մենք պետք է երաժշտական դպրոցի տիպային նախագիծ ունենանք, և այդտեղ էլ պետք է նույն՝ գույքով ապահովման սկզբունքը դնել»,– ասել է վարչապետը՝ կարևորելով նույն ծրագիրը նաև արվեստի դպրոցներում իրականացնելը։ «Մենք պետք է սկսենք հաջորդ փուլում արդեն երաժշտական և արվեստի դպրոցների կառուցումը՝ հույս ունենալով, իհարկե, որ մարզական կենտրոնների կառուցումը մասնավորի հետ թափ կհավաքի և արդյունքներն ավելի մեծ կլինեն»,– ասել է երկրի ղեկավարը։

Մեկնարկել է սպորտային խոշոր ենթակառուցվածքների գործարկման բիզնես մոդելի մշակումը, որն իրականացվում է Վանաձոր քաղաքի մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան վերակառուցման նախագծումն ու ծրագրի ղեկավարումը ստանձնած միջազգային փորձառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում։

Գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում մշակվել և հաստատման է ներկայացվել գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտի 2026-2030 թվականների գերակա ուղղությունները։ Երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվել է 23 համատեղ ծրագիր Իտալիայի, Գերմանիայի, Մոլդովայի և Վրաստանի հետ:

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2025 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կողմից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ (նախորդ տարվա համեմատ 39 հայտով ավելի), կնքվել է ֆինանսավորման ևս 8 պայմանագիր՝ պայմանագրերի ընդհանուր թիվը հասցնելով 25-ի՝ շուրջ 8.33 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է 2021-2024 թվականների ընդհանուր բյուջեն (կազմում է 7.6 մլն եվրո) 9.6 տոկոսով:

Ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճին զուգահեռ՝ 2025 թ. շարունակվել է մրցութային սկզբունքով տրամադրվող միջոցների ընդլայնումը։ Մրցութային ֆինանսավորման համամասնությունը ընդհանուր ֆինանսավորման մեջ վերջին տասը տարիների ընթացքում կրկնապատկվել է՝ գերազանցելով 50%-ը։

Դիտումների քանակ65
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԵՄ-ն եռամյա առաքելություն է առաջարկել՝ Լիբանանյան ուժերին խորհրդատվություն տրամադրելու և մարզելու համար. Reuters 17:3624 Հնս, 2026
  • Փաստաբանը սպանության վկային կաշառք է տվել ցուցմունքը փոխելու համար. գործը դատարանում է 17:3424 Հնս, 2026
  • «ArtԱրվեստ» մշակութային կրթության ծրագրում ընդգրկված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի 150 դպրոց 17:2424 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից նոր օրենք՝ հօգուտ սպառողի 17:1324 Հնս, 2026
  • Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:0824 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Կաշառք, ճնշում և ցուցմունքի փոփոխություն․ փաստաբանի և վկայի գործի մանրամասները 17:0024 Հնս, 2026
  • Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ 16:5124 Հնս, 2026
  • ՇՄ նախարարը Ռիկ Սմիթին է ներկայացրել կլիմայական քաղաքականության բարեփոխումները 16:4224 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր 16:3724 Հնս, 2026
  • Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ 16:2524 Հնս, 2026
  • «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է 16:1224 Հնս, 2026
  • Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարները ուսումնավարժություններ են իրականացրել 16:0324 Հնս, 2026
  • Քննարկվել են COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարները 15:5624 Հնս, 2026
  • Բազումում նոր ուսումնական տարին՝ նոր կրթահամալիրում. բյուջեն 1.8 մլրդ դրամ է 15:5124 Հնս, 2026
  • Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում 15:4324 Հնս, 2026
  • Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով 15:3624 Հնս, 2026
  • Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է 15:3024 Հնս, 2026
  • Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի 15:2324 Հնս, 2026
  • ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը 15:2024 Հնս, 2026
  • COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ 15:1324 Հնս, 2026
  • Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից 15:1124 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ընտրություններին միջամտելու փորձ․ ՔԿ բացահայտումը Չալաբյանի գործի առնչությամբ 15:0024 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 11 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու բանաձևին 14:3924 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ նոր ենթակառուցվածքներին 14:2424 Հնս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի 3 ամսում 1 մլրդ 499 մլն դրամի հարկ է վճարել 14:1524 Հնս, 2026
  • Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 14:0624 Հնս, 2026
  • Հնար լինի՝ երկրի հարցը կլուծես, թե քո անձնական. «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն 13:5724 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն անցկացրել է իր նոր հրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը 13:4824 Հնս, 2026
  • Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:3924 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում հորդառատ անձրևներ կլինեն 13:2724 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին 13:1524 Հնս, 2026
  • Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել 13:1124 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն 13:1024 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | «Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». հերթական գաղտնալասումը ընտրակաշառքի գործով 13:0024 Հնս, 2026
  • Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ 12:4524 Հնս, 2026
  • Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում 12:3924 Հնս, 2026
  • ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը 12:2924 Հնս, 2026
  • Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք 12:1824 Հնս, 2026
  • Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:0824 Հնս, 2026
  • Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 12:0624 Հնս, 2026
  • «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան 12:0224 Հնս, 2026
  • 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից 11:5424 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ 11:4524 Հնս, 2026
  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին 11:3524 Հնս, 2026
  • Աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 11:2424 Հնս, 2026
  • Եվրոպական հանձնաժողովը, ԵՆԲ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր 11:1424 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել 11:1024 Հնս, 2026
  • Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն 11:0024 Հնս, 2026
  • Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 10:4524 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ 10:3924 Հնս, 2026
  • «800 ա քո համար». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 10:2324 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում 10:1524 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Եվրոպան կօգնի Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ճանապարհին 10:0024 Հնս, 2026
  • Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել 09:5424 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը 09:4224 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները 09:3424 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել 09:1924 Հնս, 2026
  • Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն 09:0024 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3324 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0824 Հնս, 2026
  • Հյուրանոցների և ռեստորանների շրջանառությունը նախաքովիդյան շրջանի համեմատ եռապատկվել է 00:3024 Հնս, 2026
  • Փախստականների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ է ստեղծվել 00:0424 Հնս, 2026
  • OpenAI-ի և Firebird-ի համագործակցության արդյունքում ՀՀ դպրոցներն ու ԲՈւՀ-երը սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին 23:4623 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների շտկումը կհեշտանա 23:2823 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության արարողությունը 23:1323 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար 23:0023 Հնս, 2026
  • ՀՀ խորհրդարանական ընտրությունների թեման՝ ԵԽԽՎ նստաշրջանում 22:5223 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն 22:3023 Հնս, 2026
  • Վրձնահարվածների «Էվոլյուցիա»՝ երիտասարդ նկարչից 22:1523 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:0323 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ 21:4923 Հնս, 2026
  • Ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի. փորձագետ 21:3323 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԵՄ կապակցվածության համատեղ ծրագրերն ու զարգացման ուղղությունները 21:1523 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթը ԵԽԽՎ-ում 21:0023 Հնս, 2026
  • Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում 20:5823 Հնս, 2026
  • «Թեստերը բարդ չէին». անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը 20:5423 Հնս, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4923 Հնս, 2026
  • Գոլդ համարանիշների հերթական աճուրդը կամփոփվի վաղը 20:4523 Հնս, 2026
  • Ֆուդոկան կարատեի Ասիայի առաջին բաց առաջնությունը՝ ՀՀ-ում 20:4123 Հնս, 2026
  • Յունիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3723 Հնս, 2026
  • Սպասարկման նոր գրասենյակները հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը 20:3423 Հնս, 2026
  • Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել 20:3123 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:2723 Հնս, 2026
  • Լայմի հիվանդություն. տզից մարդուն փոխանցվող վարակի հետևանքները 20:2223 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր 20:1723 Հնս, 2026
  • Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար 20:1423 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 23. 2026 20:1123 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel 20:0423 Հնս, 2026
  • Վանաձորի այգու հողատարածքները վերադարձվում են համայնքին 19:5823 Հնս, 2026
  • Ճապոնական խեցեգործության նմուշները Հայաստանի պատմության թանգարանում 19:5223 Հնս, 2026
  • Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին 19:4723 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր 19:4323 Հնս, 2026
  • Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ 19:3723 Հնս, 2026
  • Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու խնդիրները 19:3323 Հնս, 2026
  • Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ քառօրյա ուսումնական այց Շվեդիա 19:2423 Հնս, 2026
  • Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո 19:1623 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Լավրով 19:1223 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները 19:0723 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Տարանցիկ կապուղի, ոչ թե տվյալների փոխանակում․ ինչ է նախատեսում ՀՀ-Ադրբեջան գործարքը 19:0023 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015