Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին Արթիկ քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արթիկի բնակիչ 49-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ արթիկցի տղամարդը Հոռոմ գյուղում գտնվող տանը մանրացված, չորացված կանեփ է պահում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան խոհանոցում հայտնաբերվել է 43,39 գրամ մանրացված և չորացված կանեփ: