Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
2025 թվականի դեկտեմբերի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են․
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 509 հարկ վճարողի մոտ, և տուգանքի չափը կազմել է 197 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 61.2 մլն դրամի չափով:
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 72 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 74 մլն դրամ։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56.750 մլն դրամով:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 29 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 11.6 մլն դրամի չափով տուգանք:
Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են՝
այստեղ։