«Եթե մենք չկարողանանք հասնել նրան, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ունենալ որևէ հավակնություն գլոբալ գործընթացների հետ կապված։ Այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացները ընթանում են զուգահեռ»,այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության ձևավորումը» թեմայով պանելային քննարկման ընթացքում։
«Անշուշտ, այս գործընթացներն ավարտվելու են միաժամանակ՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,-հավելել է նա։
Ալիևը նշել է նաև, որ հայկական կողմից հարցում է ստացել՝ Հայաստանից Ռուսաստան բեռների տարանցում ապահովելու վերաբերյալ։
«Այսպիսով, մենք դե ֆակտո և միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է, փոխադրումն այժմ իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան և Հայաստանից Ադրբեջան կլինի, և այդ օրը հեռու չէ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։