Հունվարի 19-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 08։00-ը, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 126 տրանսպորտային միջոց և 229 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
