Վերջին տարիներին նկատվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, շրջանառության և կիրառման ծավալների աճ: Պատշաճ կանոնակարգման բացակայության պայմաններում այդ նյութերի ոչ վերահսկելի արտադրությունը ու վաճառքը կարող են լուրջ վտանգներ ստեղծել մարդու և կենդանիների առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվաի 20-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ներկայացնելով ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
«Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կմշակվի պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի լիցենզավորման կարգը, որով կսահմանվեն պեստիցիդների արտադրությանը, պահեստավորմանը, պիտակավորմանը, իրացմանը և կիրառմանը ներկայացվող պահանջները:
Այս կարգավորումը հնարավորություն կտա ոչ միայն արձագանքել արդեն իսկ առկա խախտումներին, այլև իրականացնել կանխարգեիչ վերահսկողություն՝ ուղղված մարդու առողջության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովմանը»,- ասաց նա:
Մեկ այլ որոշման համաձայն՝ ՍԱՏՄ-ին կվերապահվի վնասակար օրգանիզմների մոնիտորոնգի իրականացումը հանրապետության տարածքում, կարանտինի սահմանումը:
Օրենսդրական փաթեթի նպատակը առհասարակ բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման և ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաև վարակազերծման, պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմերի և դրույթների լրացումն է: