Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Սիս մեկնած համայնքային ոստիկանները 52-ամյա տղամարդու տան հյուրասենյակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփանման զանգված։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։