Դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է և տրվել է: Ասեմ ավելին՝ էլի է տրվելու այլ համամասնությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2025 թվականի ավարտին պատգամավորների ստացած հավելավճարներին:
Ըստ ԱԺ խոսնակի՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, 500 հազար դրամ հավելավճարը նա կարող է ստանալ ամսվա սկիզբ, իսկ մնացածը կարող է հավաքվել ու տրվել տարվա վերջ: Անունը կարող է լինել «պարգևավճար», բայց դա, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ մարդու աշխատավարձն է, մինչև օրենսդրորեն աշխատավարձի բարձրացումը կձևակերպվի:
«Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում:
Մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հասկանում ենք, որ նման հարցադրումներ կարող էին լինել, բացատրելու կարիք կարող էր լինել, և մեզ համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ինչպես խոսեցինք: Բայց տեխնիկական պատճառներից ելնելով (նաև վարչապետն ասաց)՝ միջանկյալ լուծում է տրվել նման կերպ»,- ասաց նա: