Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը:
Արթուր Դավթյան-Տիգրան Հարությունյան և Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
6-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 4 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը և Աստղիկ Հակոբյանը:
6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, որն ունի 5 միավոր:
Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը և Աննա Խաչատրյանը՝ 4 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին: