«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը 98 տոկոսով փարատում է այն մտահոգությունները, որ մնացել էին օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո:
Փորձագետներն են գնահատում։
Մասնագետները կարևոր են համարում, որ հայտարարության մեջ բազմիցս ու տարբեր հոդվածներում կրկնվում է, որ մեր տարածքում ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության ներքո են, որ սահմանապահ ու մաքսային ծառայության իրականացումը Հայաստանի բացառիկ ու անքննելի իրավունքն է:
Վերլուծաբանական հանրույթը համոզված է՝ պրոցեսը երաշխավորում է տևական խաղաղություն տարածաշրջանում. այն կարևոր է թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական տեսանկյունից:
Հիմնավորումները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: