Հունվարի 17-ին՝ ժամը 12։35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են GAZel և UAZ մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները UAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և GAZel մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։