623 հազար քաղաքացի Հայաստանում ունի 778 հազար ԱՌՔԱ քարտ: Ազգային վճարային համակարգի ղեկավարը լրատվամիջոցներին ասել է, որ այս պահին Հայաստանի ամեն երրորդ բնակիչն իրենց քարտապանն է: Պետության խոստացած հետվճարի ծրագրին մասնակցելու համար պատվիրվող նոր ԱՌՔԱ քարտերը ունեն նաև wi-fi, դրանցով հնարավոր կլինի տրանսպորտում անհպում վճարումներ անել, ինչպես նաև՝ գնումներ օնլայն խանութներից:
Մանրամասները՝ ռեպորտաժում: