«Հարավային նիզակ» համատեղ օպերատիվ խմբի ծովային հետևակայիններն ու նավաստիները, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և USS Gerald R. Ford ավիակրի աջակցությամբ, առանց միջադեպերի կալանել են «Վերոնիկա» լցանավը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ հարավային հրամանատարությունը՝ գրել է DW-ն։
Հրամանատարության տվյալներով՝ լցանավը խախտել է Կարիբյան ավազանում ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար սահմանված կարանտինը։ Սա ԱՄՆ գործողության շրջանակներում կալանված և Վենեսուելայի հետ կապված վեցերորդ նավն է։
Կալանումը տեղի է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հանդիպումից առաջ։
Новая газета Европа-ի տվյալներով՝ նավի սեփականատերը ռուսական «Բուրեվեստմարին» ընկերությունն է։