Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում՝ միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են՝
- նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով.
- նորածնի վաղ մոտեցում կրծքին՝ առաջին 30 րոպեի ընթացքում.
- մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում.
- նորածնի զննում, վիճակի գնահատում.
- աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում:
Պատվաստումներ

ՎՀԲ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով

ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակով
Սքրինինգներ

բնածին հիպոթիրեոզի,

ֆենիլկետոնուրիայի,

լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,

անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),

սրտի բնածին արատների,

կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,

ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում

նորածնային ակնային սքրինինգ:
- Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում
- Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)
- Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին:
