Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել ՊՆ-ի տարածած տեսանյութը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել: Ամերիկյան ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և լեկալներ:
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը նաև հայտարարել էր, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որի արդյունքում բանակի համազգեստը հնարավոր չի լինի գնել նաև խանութում: