Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Հայաստանի սահմանին գտնվող Ալիջանի անցակետի վերակառուցման աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը:
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը, նրա խոսքով, արմատապես կփոխի երկրի արևելյան շրջանների տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: