TRIPP-ն արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողություն է, որովհետև Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանն էականորեն բարձրացնում է, ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով ծրագրի իրագործման դեպքում Իրանի և Ռուսաստանի շահերը հաշվի առնելու հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից»:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղու որոշ հատվածների վերականգնման մասով, պետության ղեկավարն ասել է, որ առաջարկն արվել է և սպասում են Ռուսաստանի գործընկերների արձագանքին: Ճեպազրույցում անդրադարձ է եղել նաև պարգևավճարներին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան