ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:
Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ:
Հիշեցնենք՝ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Քննությունների ժամանակացույցը և անցկացման ընթացակարգը հաստատված են ԿԳՄՍ նախարարի հրամանով: