Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նրանք հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Հստակ ամրագրվել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։
Մանրամասները՝ ռեպորտաժում: