«Հայաստանի շուրջ իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել», - հայտարարել է վարչապետը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը: Անդրադառնալով Հայաստանի շուրջ կայուն միջավայրի ապահովման գործընթացներին, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո հրապարակված հայտարարությանը, վարչապետը նշել է, որ այդ առիթով շնորհավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան