2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման, երկուսը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, երկուսը՝ առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ այս թվերը բոլոր ժամկետային զիծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեմտեմբերի 31-ն ընկած ժամանկահտվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն արդեն նշեցի, որ ծառայության հետ կապված հանգամանքերում, 24-ը՝ ծառայութան հետ չկապված հանգամանքերում, այսինքն՝ ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, գուցե հիվանդություն, բայց տանը, ծառայությունից դուրս: Սրանք մտնում են այն ստատիստիկայի մեջ, որը վերաբերում է մեր ամբողջ հանրությանը:
Եթե վեր հանեք ամբողջ ստատիստիկան, թե մարդիկ ինչի բերումով են մահանում, կտեսնեք, որ ԶՈՒ-ն դրա մի մասն է կազմում, որովհետև մենք հասարակության մասն ենք, դրանից չենք կարող կտրվել: Ըստ այդմ՝ մահացության թվերը 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին պակասել են 40 տոկոսով: Սա է իրականությունը:
Կարծում եմ՝ այնպիսի վիճակագրություն է, որը, իհարկե, բարդ է ասել գոհացուցիչ՝ հաշվի առնելով, որ մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաև չգնահատել, որ ունենք էական արդյունքներ և էական տեղաշարժ այս առումով:
Ամենակարևորը. միջանձնային հարաբերություններում, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել: Սա աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»,- ասաց նա: