2008-ի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին ցրելու գործը դատարան է ուղարկվել: Մեղադրյալը նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանն է: Ըստ մեղադրանքի՝ նա իրադարձության նախօրեին ՊՊԾ գնդում է հավաքել ծառայողներին, կարգադրել անձնակազմին զինել հատուկ միջոցներով և տեղափոխել Ազատության հրապարակ՝ ցուցարարներին ցրելու:
Հիշեցնենք՝ այս գործով Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, սակայն 2025-ին գործը վերաբացվեց:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան