Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։
ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հունվարի 10-ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։
«Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝
21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված,
2,9 գրամ քաշով փոշենման դարչնագույն զանգված,
0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:
Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։