Կտրուկ աճել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմողների թիվը: Բնակապահովման հավաստագիր է ստացել 4066 ընտանիք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրացված հավաստագրերի թվով առաջատարը Կոտայքի մարզն է: Քաղաքացիության դիմած անձանց թիվը հաշվի առնելով՝ սպասվում է, որ նրանց թիվն էլ ավելի կաճի: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տվյալով՝ քաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է 25 հազար տեղահանված:
Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով 2025-26 թվականներին տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակապահովման ծրագրի շահառու: Սպասվում է, որ 2026-ին կառավարությունը ծրագրի իրացման համար կտրամադրի 27,8 միլիարդ դրամ այն դեպքում, երբ 2025-ին այդ թիվը եղել է 9 միլիարդ դրամ:
Սեփական բնակարանի տեր դարձած ընտանիքի հետ զրուցել է Մայա Խաչատրյանը: