Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, որն ավելի վաղ վերցվել էր Սիրիական բանակի վերահսկողության տակ և ամբողջությամբ մաքրվել զինված ներկայությունից։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Հալեպի Գործողությունների հրամանատարությունը շրջանի խաղաղ բնակչությանը կոչ է արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը՝ հայտնել է SANA գործակալությունը:
Reuters գործակալությունը հայտնել է, որ շրջանի որոշ զինյալներ և ղեկավարներ կեսգիշերին նահանջել են դեպի Եփրատի արևելյան շրջաններ։
Շրջանի ինքնակառավարման արտաքին հարաբերությունների պատասխանատու Իլհամ Ահմեդը, քաղաքացիների պաշտպանության առաջնահերթությունը կարևորելով, ողջունել է շրջանի ուժերը Եփրատի արևելք ուղղելու նախաձեռնությունը՝ պայմանով, որ Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջանների քուրդ բնակչության անվտանգությունը երաշխավորված լինի՝ համաձայն ապրիլին Հալեպում Սիրիական բանակի հետ ձեռք բերված համաձայնության։