Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում է ուժեղացված հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«Սպասարկող ընկերությունները օգնություն են ցուցաբերում նաև վարորդներին՝ մեքենաները դուրս բերելով արգելափակումից»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեսանյութը Վարդենյաց լեռնանցքից է։