Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավթաշենի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ռոման Համբարձումյանի, իսկ Արմավիրի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում Վարշամ Սարգսյանի թեկնածությունը։
Քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի օրակարգին և ՔՊ համամասնական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության կարգին առնչվող հարցեր։