Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ, արդյո՞ք Ադրբեջանը հետաքրքրված է հայկական ապրանքներ ներկրելով, ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են վարչապետին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա պրոցեսներ կան, Հայաստանը և Ադրբեջանը պոնտեցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում: Հիմա պրոցեսներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը պոնտեցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, «ինչ վաճառելու» և «ինչ գնելու» հարցով են հետաքրքրված, և պրոցեսը գնում է: Երբ նորություններ կլինեն, կիմանաք, այսինքն՝ կա քննարկում:
«Գիտեմ, որ ապրանքախմբերի նախնական ցանկեր են փոխանցվել: Դեռևս ուսումնասիրության պրոցես է»,- ասաց Փաշինյանը: