Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հունվարի 6-ին Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո Կիևի և Վաշինգտոնի թիմերն առանձին բանակցություններ են անցկացրել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ քննարկել են պատերազմի դադարեցման դիվանագիտական ուղիները: «Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին անվտանգության երաշխիքների, հնարավոր հրադադարի մոնիթորինգի, Ուկրաինայի վերակառուցման ոլորտներում աջակցություն տրամադրելու պատրաստակամության համար»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ օրակարգում են ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի և տարածքների ճակատագիրը, որոնց ուղղությամբ ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը դեռևս պատրաստ չեն փոխզիջումների։
«Ուկրաինան չի խուսափում բարդ հարցերից և երբեք չի խոչընդոտի խաղաղությունը։ Այն պետք է լինի արժանապատիվ։ Գործընկերները պետք է ապահովեն, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: