Վարչապետն այցելել է Երևանի «Շտապբուժօգնության ծառայություն», շրջայցի ընթացքում ծանոթացել արդիականացման աշխատանքներին: Երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ թվայնացվել է հեռախոսազանգերի կենտրոնը: Բուժառուները գրանցվում են էլեկտրոնային եղանակով, զանգերը ձայնագրվում են և մոնիթորինգի ենթարկվում, ինչի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասել է զրոյի: Զուգահեռ՝ ծառայությունը նոր, գերժամանակակից մեքենաներ է ձեռք բերել:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան