ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում գերակա մասնագիտությունների համար սահմանված կրթաթոշակային ծրագրին՝ ամսական առնվազն 70 հազար դրամի չափով: Նա ընդգծել է՝ մանկավարժական մասնագիտությունների գծով արձանագրվում է շարունակական աճ։
«Ծրագիրն ի սկզբանե ուղղված էր բնագիտական ոլորտներում ուսուցիչ պատրաստող ուսանողներին, և այսօր արդեն որոշ բուհերում ունենք մրցութային ընդունելություն։ Տարեցտարի արձանագրվող աճը ցույց է տալիս, որ ուսուցիչների համալրման խնդիրն աստիճանաբար կարգավորվում է»,- նշել է նա։