Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել Սուրբ Ծննդյան առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագին՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մատուցմամբ: Պատարագի ավարտին եկեղեցու բակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնակել է ուխտերթ՝ դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որի ավարտին անցկացվել է կարճ հավաք։ Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։