Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Տոնը սկսվում է հունվարի 5-ին Ճրագալույցի Սուրբ պատարագով։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ: Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։ Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Վարչապետը Դավթի սաղմոսով շնորհավորել է համայն հայությանը: