Սպիտակ տունը Վենեսուելայի վերաբերյալ հայտարարություն կհրապարակի այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները լքեն երկրի օդային տարածքը՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ Կարակասում պայթյունները դադարել են, սակայն ԱՄՆ ռազմական ինքնաթիռները դեռ Վենեսուելայի օդային տարածքում են:
Bloomberg-ն էլ գրում է, որ որ պայթյուններ են որոտացել Կարակասի համալիրի տարածքում, որտեղ գտնվում է Ուգո Չավեսի դամբարանը: Կուբայի ղեկավարն էլ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հարվածել է նաև Վենեսուելայի խորհրդարանի շենքին: Հաղորդվում է, որ հարված է հասցվել նաև Վենեսուելայի պաշտպանության նախարարի տանը:
Կարակասի փողոցներ են դուրս բերվել Ազգային գվարդիայի ուժերը, նրանք խուզարկություններ են անցկացնում պոտենցիալ կոլաբորանտների հասցեներում և փորձում կանխել հնարավոր բողոքի ակցիաները: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Կարակասի միջազգային օդանավակայանն արդեն գտնվում է ԱՄՆ զինվորականների վերահսկողության տակ:
Վենեսուելայում իրադարձությունների ֆոնին Թուրքիան աջակցություն է հայտնել Կարակասին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը նշել է. «Մենք Վենեսուելայի ժողովրդի և նախագահ Մադուրոյի կողին ենք։ Այս ավազակությունը չպետք է անպատիժ մնա»: