Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է:
Խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա: