Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը՝ հայտնել Է պաղեստինյան էքսկլավի առողջապահության նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում ընդհանուր վիճակագրությանը ավելացվել է ևս 292 զոհ, որոնց մահը նախկինում չի հաստատվել:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է 414 մարդ, վիրավորվել՝ 1142-ը:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: Հրադադարի տեղային խախտումներ են արձանագրվում գրեթե ամեն օր։