Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ մեկնելիս կանգ կառնի Կանադայում, որտեղ հանդիպում կունենա վարչապետի և Եվրոպայի առաջնորդների հետ՝ առցանց ձևաչափով: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ կքննարկվեն փաստաթղթերի մանրամասները, որոնց մասին նախագահը խոսելու է Թրամփի հետ: Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի իր կարմիր գծերը, ներառյալ՝ տարածքները և Զապորոժիեի ատոմակայանի հարցը:
«Ամեն ինչ կախված է Թրամփից, թե անվտանգության ինչ երաշխիքներ է նա պատրաստ տալ, երբ և ինչ ժամկետով։ Ես շնորհակալ կլինեի, եթե մեր տեսլականն այս առումով համընկներ»,- ասել է նա:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ բոլոր զգայուն տարածքային հարցերը որոշվելու են հանրաքվեի միջոցով: Ռազմական գործողությունների պայմաններում, նրա խոսքով, ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելն անհնար է:
Միևնույն ժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ իր համար առաջնահերթությունը խաղաղությունն է։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայում: