«Հարկային համակարգն ու պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են»,- հայտարարել է վարչապետը՝ պետեկամուտների կոմիտեում ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։
Վարչապետն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում: Պետության ղեկավարը նշել է՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին։
Հեղինակ՝ Աննա Զախարյան