Ողջունում եմ այդ պատրաստակամությունը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի ղեկավարն օրերս հայտարարել է, որ 2026-ին խորհրդանշական քայլեր են սպասվում Հայաստաի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում:
«Անկեղծ ասեմ՝ երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ ինչ-որ սիմվոլիկ և ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան: Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան»,- ասաց նա:
Թե որ ուղղություններով են լինելու այդ խորհրդանշական քայլերը՝ Փաշինյանը չակերտները չբացեց:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտաարել էր, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ hաջորդ տարվա սկզբից կձեռնարկվեն մի քանի խորհրդանշական քայլեր: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: