ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը։
Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։
Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։
