Համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավիե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը: