ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ներառելով Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը, Հարավային Սուդանը և Սիրիան։ Արգելքը վերաբերում է նաև Պաղեստինի ինքնավարության փաստաթղթեր ունեցող քաղաքացիներին` հայտնել է Euronews-ը։
Թրամփը նոր սահմանափակումներ է սահմանել ևս 15 երկրի համար՝ Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բենին, Կոտ Դ'Իվուար, Դոմինիկյան Հանրապետություն, Գաբոն, Գամբիա, Մալավի, Մավրիտանիա, Նիգերիա, Սենեգալ, Տանզանիա, Տոնգա, Զամբիա և Զիմբաբվե։
Հունիսին արգելքը տարածվել էր Աֆղանստանի, Մյանմարի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի վրա, սահմանափակումները խստացվել են նաև Բուրունդիից, Կուբայից, Լաոսից, Սիերա Լեոնեից, Տոգոյից, Թուրքմենստանից և Վենեսուելայից այցելուների համար։
Դրանք վերաբերում են ինչպես հյուրերին, այնպես էլ Միացյալ Նահանգներ ներգաղթյալներին։
Սահմանափակումներից ազատված են ԱՄՆ-ում օրինական մշտական բնակություն կամ որոշակի կատեգորիաների վիզաներ ունեցող անձինք, ինչպիսիք են դիվանագետները կամ մարզիկները, ինչպես նաև նրանք, որոնք երկիր են մտնում ԱՄՆ շահերին ծառայելու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։