ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ տարբեր շահարկումներին:
«Որոշ շրջանակներ տարածում են, որ հունվարի 1-ից սկսած այլևս հնարավոր չի լինելու կանխիկացնել նպաստներն ու թոշակները բանկային քարտերից, ինչը լկտի սուտ է:
Այո, հնարավոր է դա անել, բայց մենք չենք խրախուսում, որովհետև անկանխիկ եղանակով առևտուր անելու դեպքում դուք կարող եք ստանալ հետվճար՝ ըստ էության բարձրացնելով ձեր կենսաթոշակներն ու նպաստները 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 10 հազար դրամը: Հետևաբար, անկանխիկ եղանակով կենսաթոշակ և նպաստ ստանալը և օգտագործելը նաև ձեռնտու է»,- ասել է նախարարը: