ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝
-
Ագրոնոմիա
-
Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում
-
Անասնաբուժություն
-
Ավտոմատացված համակարգեր
-
Գրաֆիկա
-
Ծրագրավորման հիմունքներ
-
Վեբ
-
Ցանցեր-1
-
Ցանցեր-2,
դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝
-
Խոհարարություն
-
Հանրային սննդի սպասարկում և արտադրություն
-
Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն
-
Ոսկերչություն
-
Տեքստիլ:
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:
ԳԹԿ-ի կողմից ծանուցումներ են ուղարկվել գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։