450 մլն դոլարի, 788 կգ կոկաինի գործը կգնա դատարան, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրականցվի հեռակա վարույթ: 2023-ին թմրանյութը Հայաստան էր ներմուծվել նրան պատկանող ընկերության միջոցով, բանանի արկղերով: Իրենց պահեստում հայտնված թմրամիջոցի մասին հաղորդում էին ներկայացրել ընկերության աշխատակիցները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան