Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։05-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել է ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։