Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից, իսկ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այդ մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ այդ միջոցներն ընդունվել են դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի վերջին որոշումներին համապատասխան: Նշվում է, որ Օտտավան նաև աջակցում է Սիրիայի անցումային կառավարության ջանքերին՝ ուղղված կայունության ամրապնդմանը, իր քաղաքացիների համար ներառական և անվտանգ ապագայի կառուցմանը և գործընկերների հետ համագործակցությանը՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման ու ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Ներկայումս Կանադայում պատժամիջոցներ են գործում սիրիական 56 կազմակերպությունների և 225 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Բաշար Ասադի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրա համախոհների և ընտանիքի անդամների նկատմամբ: